Մարզեր

Գեղարքունիքում 2023-2024-ին ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի արդիականացման համար ներդրվել է 1 միլիոն 57 հազար եվրո և 700 միլիոն դրամ

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում 2023-2024-ին ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի արդիականացման համար ներդրվել է 1 միլիոն 57 հազար եվրո և 700 միլիոն դրամ

Գեղարքունիքի մարզում 2023-2024 թթ ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի արդիականացման ուղղությամբ ներդրվել է 1 միլիոն 57 հազար եվրո և 700 միլիոն դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Գագարին, Ծաղկաշեն, Գեղհովիտ, Լեռնահովիտ բնակավայրերում և Վարդենիս քաղաքում ՀՀ պետբյուջեի միջոցներով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցվել է 10478 գծամետր բաշխիչ ցանց, իրականացվել են 8283 գծամետր տնային միացումներ, կառուցվել է 615 հատ ջրաչափական հոր և տեղադրվել է 88 ջրաչափական սարք՝ 1 միլիոն 57 հազար եվրո ներդրումներով: 

Սեմյոնովկա, Ծաղկաշեն, Ծաղկունք, Գագարին, Ջրառատ, Գեղհովիտ, Լեռնահովիտ բնակավայրերում և Վարդենիս քաղաքում կառուցվել  է 2042 մետր ջրատար:

2024  թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվել է ջրամատակարարման համակարգերի վերակառուցման 3 ծրագիր, որի արդյունքում փաստացի ներդրվել է 290 միլիոն 580 հազար դրամ։ Ներքին Գետաշեն բնակավայրի ջրամատակարարման համակարգի կառուցման համար ներդրվել է 176 միլիոն 608 հազար դրամ, Կարմիրգյուղ և Սարուխան բնակավայրերի ջրամատակարարման համակարգի կառուցման համար՝ 109 միլիոն 335 հազար դրամ, Վարսեր բնակավայրի ջրամատակարարման համակարգի կառուցման համար՝ 4 միլիոն 637 հազար դրամ։ Շինարարական աշխատանքների իրականացման արդյունքում կառուցվել է 6278 գծամետր խողովակաշար և կատարվել է 335 տնային միացում։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ ոռոգման համակարգերի արդիրականացման շրջանակներում իրականացվել են «Մանասի առու» ջրանցքի շուրջ 4000 գծամետր հատվածի վերականգնման աշխատանքները, որի փաստացի ներդրումը կազմել է 260 միլիոն դրամ։

2024 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ 50 միլիոն դրամ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի և հարակից հատվածներում իրականացվել են վթարված կոյուղագծերի վերանորոգման, մաքրման և լվացման, ինչպես նաև դիտահորերի վերանորոգման աշխատանքներ։ 

Նույն ժամանակահատվածում իրականացվել են նաև Վարսեր բնակավայրի 121 գծամետր երկարությամբ վթարված խողովակաշարի վերանորոգման աշխատանքները, որի նպատակով ՀՀ պետբյուջեից ծախսվել է 28 միլիոն դրամ։

2023-2024 թթ ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ 122 միլիոն դրամի չափով իրականացվել են Լանջաղբյուրի թիվ 1 ջրամբարին մոտեցնող 2680 գծամետր ջրատարի կառուցման աշխատանքները։

Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում կառուցվել է 2700 գծամետր երկարության ոռոգման ցանց, որի արդյունքում փաստացի ծախսվել է 24 միլիոն դրամ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում