Ամփոփվել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության 2024 թվականի աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 19-ին ամփոփվել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Ժորա Թովմասյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Քննչական կոմիտեի ներկայացուցիչները, վարչական շրջանի դատախազության դատախազները, այլք:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղսեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Ժորա Թովմասյանը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը: Վարչական շրջանի դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան է հանձնվել 549 քրեական վարույթ՝ 574 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 350 քրեական վարույթ՝ 386 անձի վերաբերյալ)։ 

2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 571 անձի վերաբերյալ 538 քրեական գործ (2023 թվականին՝ 364 քրեական վարույթ՝ 376 անձի վերաբերյալ): 460 քրեական գործով 476 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ (2023 թվականին՝ 310 վարույթ՝ 315 անձի վերաբերյալ): Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունը 2024 թվականի ընթացքում, պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրությունների արդյունքում,  իրավասու դատարան է ներկայացրել 2 հայցադիմում:

Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանձնարարել է 2025 թվականին ուշադրության կենտրոնում պահել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտը, իրավապահ կառույցների հետ համագործակցությամբ ակտիվացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի աշխատանքները:

Հայերեն

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս