ՀՀ ՊՆ զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ճաշարանի խոհանոցային հատվածում հրդեհ է բռնկվել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից:
«ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է: Տուժածներ չկան:
Հրդեհի բռնկման հանգամանքները, ինչպես նաև նյութական վնասի չափը ճշտվում են»,- նշված է հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն առանձին գրառմամբ անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, թե ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր»:
«Այս պնդումը չի համապատասխանում իրականությանը: Տվյալ ճաշարանը վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի՝ 2024 թվականին»,- գրել է նա: