Մարզեր

Դդմաշեն գյուղի մանկապարտեզը համալրվել է նոր գույքով

2 րոպեի ընթերցում

Դդմաշեն գյուղի մանկապարտեզը համալրվել է նոր գույքով

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն գյուղի մանկապարտեզը համալրվել է նոր գույքով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքի ավագանու 2024 թվականի տարեվերջյան նիստում ընդունվել է համապատասխան որոշում՝ «Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում նոր խումբ ավելացնելու վերաբերյալ:

Նոր խմբի լիարժեք գործունեության համար չի ուշացել  նաև անհրաժեշտ աջակցությունը:

«Ֆոքս օն չիլդրեն նաու» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ և բարեգործական ծրագրերի շրջանակներում, համագործակցելով Սևանի համայնքապետարանի հետ, Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզի նոր խումբն իր լիարժեք գործունեության համար ապահովվել է անհրաժեշտ գույքով:

«Ֆոքս օն չիլդրեն նաու» կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի և «Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում նախադպրոցական ուսումնական հաստատությունը համալրվել է երկհարկանի մահճակալներով, ներքնակներով, մանկական աթոռակներով և ճաշասեղաններով, հագուստի պահարաններով, խաղային կենտրոններով, հանդերձարանի նստարաններով, դաստիարակի աշխատասեղանով և աթոռներով, գրատախտակով, ինչպես նաև դիդակտիկ նյութերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում