Մերձավոր Արևելք

ՀԱՄԱՍ-ը շաբաթ օրը ազատ կարձակի իսրայելցի ևս 6 պատանդների

1 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ը շաբաթ օրը ազատ կարձակի իսրայելցի ևս 6 պատանդների

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ համաձայնագրի առաջին փուլի շրջանակներում շաբաթ օրը ազատ կարձակվեն իսրայելցի ևս 6 պատանդներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը:

Իսրայելցի պաշտոնյաներից մեկը The Times of Israel պարբերականին հայտնել է, որ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ձեռքբերված համաձայնության իրականացումը կարևոր նվաճում կլինի հրեական պետության համար:

Միաժամանակ, Իսրայելի ՆԳՆ-ն հայտնել է, որ հինգշաբթի օրը իրենց կփոխանցվեն սպանված չորրորդ պատանդների մարմինները: Սպանվածների անունները դեռևս չեն հրապարակվում:

Al Ghad հեռուստաալիքի հաղորդմամբ՝ իրազեկ աղբյուրները հայտնել են, որ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Եգիպտոսին տեղեկացրել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում