Ամփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ ամփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավար կազմը, մարզի դատախազության դատախազները, այլք:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Արմեն Չիչոյանը ներկայացրել է Շիրակի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրն՝ անդրադառնալով դատախազների կողմից դատարան հանձնված քրեական վարույթներին ու դատարանների կողմից կայացված մեղադրական դատավճիռներին:

Այս համատեքստում մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում Շիրակի մարզի դատախազությունից Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնվել 509 քրեական վարույթ՝ 588 անձի նկատմամբ (2023 թվականին՝ 262 քրեական վարույթ՝ 296 անձի նկատմամբ), 522 քրեական գործով՝ 578 անձի վերաբերյալ, կայացվել է մեղադրական դատավճիռ (2023 թվականին՝ 262 քրեական գործ՝ 298 անձի վերաբերյալ): 

Արմեն Չիչոյանի խոսքով՝ 2024 թվականին Շիրակի մարզում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 385 դեպք (2023 թվականին՝ 329 դեպք): Դեպքերը աճել են 56-ով կամ 17%-ով։ Դեպքերի աճին զուգահեռ՝ աճել է այս բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ 40,3%՝ 2023 թվականի 25,2%-ի դիմաց: 2023 թվականին արձանագրվել է իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի 5,7%-ով նվազում. 2024 թվականին՝ 248 դեպք՝ 2023 թվականին արձանագրված 263 դեպքի դիմաց:

Աննա Վարդապետյանը Շիրակի մարզի դատախազին և դատախազության դատախազներին հանձնարարել է գործընկեր իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետ համագործակցությամբ ակտիվացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և մի շարք այլ ուղղություններով քննության որակի բարձրացման ուղղված աշխատանքները:

Հայերեն

Թրամփը Չինաստանի հետ իր հարաբերություններն անվանել է հիանալի և մեծ հաղթանակ երկու երկրների համար

Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմ

Հայաստանը և ԵՄ-ն կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերության շարունակական ամրապնդումը

Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

ԵՄ-ն ռուսաստանցիների համար չեղարկել է Եվրոպայում ուսանելու «Էրազմուս» կրթաթոշակը

Սաուդյան Արաբիան հաստատում է, որ հութիների հարձակման հետևանքով վնասվել է Էր-Ռիադի ամենաբարձր շենքը

Պորտուգալիայում տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառով

Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջազգային համաժողովում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր է ճանաչել ռոհինջաների ցեղասպանության մեջ

Նազելի լիճը լուսավորվել է կապույտ գույնով՝ խորհրդանշելով մաքուր, անվտանգ և առողջ միջավայրում մեծանալու երեխաների իրավունքը