Աշխարհ

Մալիում ոսկու հանքահորի փլուզման զոհերի թիվը հասել է 50-ի

1 րոպեի ընթերցում

Մալիում ոսկու հանքահորի փլուզման զոհերի թիվը հասել է 50-ի

Մալիի արևմուտքում ոսկու արդյունահանման անօրինական  հանքահորի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Վթարը տեղի է ունեցել փետրվարի 15-ին Կայեսի տարածաշրջանի Քենիբայի շրջանում գտնվող գյուղերից մեկում։ Տեղի պաշտոնյայի խոսքով՝ փլուզման պատճառ է դարձել այն, որ էքսկավատորն ընկել է ինքնաշեն հանքահոր, որտեղ մի խումբ մարդիկ զբաղված էին ոսկու որոնման աշխատանքներով։ Փրկարարական գործողությունն ավարտված է։ Ողբերգության հետևանքով, ընդհանուր առմամբ, զոհվել են 49 կին և մեկ տղամարդ։

Մալիի վարչապետ Աբդուլայե Մայիգան փետրվարի 16-ի  երեկոյան հայտարարել է, որ կառավարությունը խիստ միջոցներ կձեռնարկի հանքահորում կատարվածի առնչությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում