Արմավիրի մարզի դատախազների կողմից նախորդ տարի դատարան է հանձնվել 1307 քրեական վարույթ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ ամփոփվել են Արմավիրի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Վահան Սարգսյանը ներկայացրել է Արմավիրի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրն՝ անդրադառնալով նաև դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթներին: Մարզի դատախազի խոսքով՝ 2024 թվականի ընթացքում Արմավիրի մարզի դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 1307 քրեական վարույթ (2023 թվականին՝ 435 քրեական վարույթ): «Այսինքն, Արմավիրի մարզի դատախազների կողմից 2024 թվականի ընթացքում 872-ով կամ 200%-ով ավել քրեական վարույթ է հանձնվել դատարան»,- նշել է մարզի դատախազը: 

2024 թվականին Արմավիրի մարզի դատարաններում քննվել և ավարտվել է 946  քրեական գործ (2023 թվականին՝ 320 քրեական գործ): Մարզի դատախազի խոսքով՝ նման դրական արդյունքի հնարավոր է եղել հասնել դատական նիստերի ճիշտ պլանավորման արդյունքում և դրան նպաստել է Գլխավոր դատախազի 2023 թվականի մարտի 3-ի՝ դատական նիստերից դատախազների անհարգելի բացակայությունները բացառելու վերաբերյալ հանձնարարականի պահպանումը:

2024 թվականի ընթացքում դատարաններում ավարտված 946 քրեական գործերից 943-ով՝ 994 անձի նկատմամբ, կայացվել է մեղադրական դատավճիռ:

2024 թվականի ընթացքում Արմավիրի մարզի դատախազների կողմից պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 4 քաղաքացիական և 2 վարչական հայց, որոնք քննության փուլում են: 

Վահան Սարգսյանի խոսքով՝ 2024 թվականի ընթացքում ընթացիկ և ավարտված բոլոր քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 420 միլիոն դրամի վնաս:

Աննա Վարդապետյանն  Արմավիրի մարզի դատախազին և դատախազության դատախազներին տվել է պետական և համայնքային շահերի պաշտպանության, ինչպես նաև ապօրինի ընդերքօգտագործման ուղղություններով աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ մի շարք հարձնարարականներ, սահմանել ժամկետներ:

Հայերեն

Թրամփը Չինաստանի հետ իր հարաբերություններն անվանել է հիանալի և մեծ հաղթանակ երկու երկրների համար

Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմ

Հայաստանը և ԵՄ-ն կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերության շարունակական ամրապնդումը

Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

ԵՄ-ն ռուսաստանցիների համար չեղարկել է Եվրոպայում ուսանելու «Էրազմուս» կրթաթոշակը

Սաուդյան Արաբիան հաստատում է, որ հութիների հարձակման հետևանքով վնասվել է Էր-Ռիադի ամենաբարձր շենքը

Պորտուգալիայում տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառով

Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջազգային համաժողովում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր է ճանաչել ռոհինջաների ցեղասպանության մեջ

Նազելի լիճը լուսավորվել է կապույտ գույնով՝ խորհրդանշելով մաքուր, անվտանգ և առողջ միջավայրում մեծանալու երեխաների իրավունքը