Միացյալ Նահանգներ

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Չինաստանի դեմ 600 մլրդ դոլարի ներմուծման մաքսատուրք է սահմանել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Չինաստանի դեմ 600 մլրդ դոլարի ներմուծման մաքսատուրք է սահմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի դեմ 600 մլրդ դոլարի ներմուծման մաքսատուրք է սահմանել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին հայտարարել է Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ դա ռեկորդային գումար է։

«Ես Չինաստանի դեմ շատ էական մաքսատուրք եմ սահմանել՝ 600 միլիարդ դոլարի չափով։ Ոչ մի այլ նախագահ այդքան մաքսատուրք չի սահմանել»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը  դեռ փետրվարի սկզբին հայտարարել էր Կանադայից, Մեքսիկայից և Չինաստանից ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին: Բացի այդ, Թրամփը սպառնացել է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Եվրամիությունից ապրանքների համար:  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում