ՀՀ ԲՏԱ նախարարն ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա են գտնվել նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն ու այլ ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններն ու առաջնահերթություններն, առանձնահատուկ կարևորել է տարածաշրջանի կապակցվածության խթանմանը միտված Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանն ուղղված ջանքերը:

Նախարարը ներկայացրել է նաև գերատեսչության կողմից նախատեսվող ու նաև իրականացված օրենսդրական բարեփոխումներն ու ծրագրերը, անդրադարձել է Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականցվող տարբեր ծրագրերին՝ մասնավորապես, «Ինժեներական քաղաք» նախաձեռնությանն, ինչն, իր խոսքով, համագործակցության լավագույն օրինակներից մեկն է: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում համագործակցության շրջանակներն էլ ավելի կընդլայնվեն:

Ռոլանդ Փրայսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ներկայացրել է Համաշխարհային բանկի առանցքային ծրագրերը, մասնավորապես՝ տարածաշրջանում իրականացվող նախագծերը: Նա անդրադարձել է նաև նախանշվող ծրագրերում Հայաստանի ներգրավվելու հնարավորություններին:

Քննարկման առանցքում են եղել նաև օրակարգային մի շարք հարցեր՝ դրանց թվում կիբերանվտանգության, թվային նույնականացման, ամպային քաղաքականության և լայնաշերտ ինտերնետային կապի զարգացման ուղղությունները:

Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա քայլերի և համատեղ ծրագրերի շուրջ՝ նպատակ ունենալով խորացնել ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի և Համաշխարհային բանկի համագործակցությունը։

Հայերեն العربية English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ