Քաղաքականություն

Վարչապետը ներկա է գտնվել Մյունխենի անվտանգության համաժողովի բացմանը

1 րոպեի ընթերցում

Վարչապետը ներկա է գտնվել Մյունխենի անվտանգության համաժողովի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Միջոցառմանը ներկա են գտնվել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, այլ երկրների առաջնորդներ և կառավարությունների ղեկավարներ:

Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետ Փաշինյանի մի շարք երկկողմ հանդիպումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում