Մակրոնը Թրամփի քաղաքականությունն անվանել է էլեկտրաշոկ Եվրոպայի համար

2 րոպեի ընթերցում

Դոնալդ Թրամփի առաջին քայլերն ԱՄՆ նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո Եվրոպայի համար դարձել են էլեկտրաշոկ, որը պետք է Եվրոպային ստիպի ապահովել ինչպես իր սեփական անվտանգությունը, այնպես էլ Ուկրաինայի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին բրիտանական The Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Դա էլեկտրաշոկ է: Մեզ անհրաժեշտ են ասիմետրիկ շոկեր, արտաքին շոկեր։ Սա էկզոգեն շոկ է եվրոպացիների համար…. Եվրոպայի համար հիմա արագությունը մեծացնելու և գործելու պահն է», - ասել է Մակրոնը՝ հավելելով, որ Եվրոպան կանգնած է ձախողման վտանգի առջև։

Մակրոնի կարծիքով՝ «ռազմավարական ծայրահեղ անորոշությունը» կօգնի սթափեցնել այն եվրոպական երկրներին, որոնք հույս ունեին պահպանել ռազմավարական կախվածությունն» ԱՄՆ-ից։ 

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Եվրոպան կարող է հասնել «ռազմավարական զարթոնքի»՝ սկսելով ներդրումներ պաշտպանության բնագավառում և հասնելով ՀՆԱ-ի աճի՝ լայն տնտեսական ինտեգրման հաշվին: Ինչպես կարծում է Մակրոնը, Եվրոպայի ապագա ռազմական ներուժը պետք է նրան հնարավորություն տա գործելու «նույնիսկ առանց ԱՄՆ-ի մասնակցության»։ Դրա համար, ինչպես գտնում է Մակրոնը, կպահանջվի 5-10 տարի։

«Մենք պետք է մշակենք լիովին ինտեգրված եվրոպական պաշտպանական, արդյունաբերական և տեխնոլոգիական բազա: Սա շատ հեռու է գնում պաշտպանության ծախսերի մասին պարզ քննարկումների սահմաններից: Եթե մենք միայն մեծացնենք մեր կախվածությունը Միացյալ Նահանգներից, ապա 20 տարի անց այդպես էլ լուծած չենք լինի եվրոպական ինքնիշխանության խնդիրը», - հավելել է Մակրոնը:

Հայերեն Русский

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերը մտահոգություն են առաջացնում երկրի անվտանգության շուրջ. Moldpres

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրը

Հնդկաստանի 11 քաղաքացի է տուժել Հորմուզի նեղուցում առևտրային նավին հասցված հարվածի պատճառով