ԲՏԱ նախարարն այցելել է «Ինժեներական քաղաք». քննարկվել են տեխնոլոգիական ընկերությունների համար օրենսդրական նոր հնարավորությունները

4 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 13-ին նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»՝ հանդիպելու ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչներին՝ ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի գլխավորությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի գիտական ներուժի առավել արդյունավետ կիրառումը՝ տեխնոլոգիաների ընդլայնված ներգրավմամբ տնտեսության տարբեր ուղղություններում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակված յոթամյա ռազմավարական ծրագրին, որն ուղղված է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։

Հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում արված նոր կարգավորումներին: Այդ համատեքստում քննարկվել է Կառավարության կողմից այսօր ընդունված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը սահմանելու մասին» որոշումը, որը հնարավորություն է տալիս բարձր տեխնոլոգիական 32 ուղղությամբ գործունեություն իրականացնող ընկերություններին միաժամանակ օգտվել պետական աջակցություններից և հարկային արտոնություններից, ինչը զգալիորեն կխթանի ոլորտի զարգացումը։

Քննարկվել է նաև «Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը սահմանելու, հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշները սահմանելու մասին» որոշումը, որով սահմանվել են R&D-ն որպես այդպիսին որակելու չափանիշները և դրա որակման կարգը, ձևավորվելու է գիտական հետազոտությունների և փոր­ձա­րա­րա­կան մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով, հաստատվելու է հանձնաժողովի կազմը, գործունեության կարգը: 

Արամ Սալաթյանն ընդգծել է օրենքի կարևորությունը և Ինժեներական ասոցիացիայի պատրաստակամությունը՝ աջակցելու օրենքը զարգացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Իր հերթին, Բագրատ Ենգիբարյանն ընդգծել է, որ իրականացված քայլերն արդեն իրական ազդեցություն ունեն և նպաստելու են տեխնոլոգիական ոլորտի էական առաջխաղացմանը։ 

Խոսվել է նաև աշխատանքի ընթացքում առաջ եկած խնդիրներից, քննարկվել են դրանց լուծման տարբերակներն ու հնարավորությունները։ 

Հանդիպմանը ներկա ինժեներական ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեությունը, առկա մարտահրավերները և զարգացման տեսլականը։ Նախարար Մխիթար Հայրապետյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները առանձին ձևաչափերով՝ աջակցելու բարձրացված խնդիրների լուծմանը և նոր համագործակցությունների ձևավորմանը։

Այնուհետև «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի և շինարարների ուղեկցությամբ Մխիթար Հայրապետյանը շրջայց է կատարել «Ինժեներական քաղաք»-ի տարածքով, այցելել բիզնես աքսելերատորի շենք: Նախարարին մանրամասներ են ներկայացվել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ։

 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում