Պուտինը և Թրամփն օգնականներին հանձնարարել են անհապաղ սկսել հանդիպման նախապատրաստությունը. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփը փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են իրենց օգնականներին հանձնարարություններ տալ՝ անհապաղ սկսել երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պետությունների ղեկավարները երեկ հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ կշարունակեն շփումը՝ կողմնորոշվելով դեպի առանձին հանդիպումը, ինչպես նաև պայմանավորվել են, որ անհապաղ համապատասխան հանձնարարականներ կտան օգնականներին, որ նրանք սկսեն համապատասխան աշխատանքը», - ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին: 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ Կրեմլը երկու ղեկավարների հանդիպումն օպերատիվ կերպով նախապատրաստելու անհրաժեշտություն է տեսնում։

«Անշուշտ, նման հանդիպման բավականին օպերատիվ  անցկացման պահանջ կա: Պետությունների ղեկավարները խոսելու շատ բան ունեն: Օրակարգում շատ թեմաներ են, որոնք երեկ հակիրճ նշվել են հեռախոսազրույցի ընթացքում: Բայց առայժմ ինչ-որ ժամկետների մասին խոսել հնարավոր չէ, որովհետև նախապատրաստական աշխատանքն այս օրերին դեռ նոր պետք է սկսվի», - ասել է Պեսկովը։

Փետրվարի 12-ին Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Ամփոփելով զրույցի արդյունքները՝ Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ պայմանավորվել է բանակցային գործընթաց սկսել Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու համար։ 

Միացյալ Նահանգներ

Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Այնուհետև Թրամփը խոսել է նաև իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

Միացյալ Նահանգներ

Թրամփը և Զելենսկին մանրամասներ են հայտնել իրենց հեռախոսազրույցից

 

Հայերեն Русский

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

Վարչապետ Փաշինյանի ելույթը Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ

Թրամփը հայտարարել է ՌԴ-ից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիք մատակարարելու պայմանավորվածության մասին

ՀՀ վարչապետն ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին

Գորիս քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի