Պետությանը վերադարձվում է 7 հողատարածք՝ ընդհանուր մոտ 1.73 մլրդ դրամ կադաստրային արժեքով
2 րոպեի ընթերցում

Կառավարությունը փետրվարի 13-ի նիստում ընդունեց մի շարք որոշման նախագծեր, որոնցով պետական գույքի կառավարման կոմիտեին են ամրացվում 7 անշարժ գույքեր, որոնք նախկինում ձեռք էին բերվել կասկածելի կամ ապօրինի ճանապարհներով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազության հայցերի հիման վրա Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ պետությանը վերադարձվել են Երևանում և Կոտայքի մարզում գտնվող 7 հողատարածքներ, որոնց կադաստրային արժեքը կազմում է 1.73 մլրդ դրամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց վերադարձված հողատարածքների ցանկը․
Երևան՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 2/5 հասցեում գտնվող 1.2 հա մակերեսով հողամաս՝ 730.4 մլն դրամ արժեքով։ Կոտայքի մարզ՝ Աղավնաձոր բնակավայր, Աղավնու աղբյուր թաղամաս 2 հա հողամաս՝ 730 մլն դրամ, 0.5 հա հողամաս՝ 9.38 մլն դրամ, 0.4 հա հողամաս՝ 9.38 մլն դրամ, Ծաղկաձոր, Մկրտչյան փողոց 2.6 հա հողամաս՝ 431.9 մլն դրամ, 2.6 հա հողամաս՝ 427 մլն դրամ․ Չարենցավան, Արզական բնակավայր՝ 3 հա հողամաս՝ 86.6 մլն դրամ:
Պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնված տարածքները միայն կադաստրային արժեքով գնահատվել են 1.73 մլրդ դրամ, սակայն շուկայական արժեքը մի քանի անգամ ավելի բարձր է։
Կառավարությունը հետագայում կքննարկի այս գույքերի օգտագործման նպատակները, որոնք կարող են ներառել զարգացման ծրագրեր կամ պետական եկամուտների ավելացում։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց, որ 2023-2024 թվականների ընթացքում Դատախազության կողմից համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում պետությանը վերադարձվել են ավելի քան 30 մլն դոլարի գույք և դրամական միջոցներ։