Միացյալ Նահանգներ

Պեսկովն ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակումն անվանել է քայլ՝ ուղղված փոխադարձ վստահության բարձրացմանը

1 րոպեի ընթերցում

Պեսկովն ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակումն անվանել է քայլ՝ ուղղված փոխադարձ վստահության բարձրացմանը

Ամերիկացի Մարկ Ֆոգելի ազատ արձակումն ԱՄՆ-ում բանտարկված ռուսաստանցու դիմաց, ինչպես ցանկացած նման համաձայնություն, չի կարող լինել բեկումնային, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ դա որոշակի քայլ է՝ ուղղված Մոսկվայի և Վաշինգտոնի միջև փոխադարձ վստահության բարձրացմանը, որը գտնվում է ամենացածր մակարդակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

Պեսկովը նաև հայտնել է, որ Ֆոգելն ազատ է արձակվել ԱՄՆ-ում բանտարկված ռուսաստացու դիմաց, որը հայրենիք կվերադառնա առաջիկա օրերին։ Նրա անունն առայժմ չի հրապարակվել։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ֆոգելի ազատ արձակումը կարող է «մեծ ու կարևոր դեր խաղալ» Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու գործում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում