Սոցիալական ծախսի փոխհատուցման ընթացակարգում կատարվել են փոփոխություններ. ՊԵԿ

2 րոպեի ընթերցում

Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում կատարվել են փոփոխություններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ Համակարգում ավելացել է «Հարկային հաշվեկշիռ» նոր էջ, որի միջոցով եկամուտների հայտարարագիր ներկայացրած քաղաքացիները սոցիալական ծախսի փոխհատուցման գումարները կարող են ստանալ ավելի արագ և պարզ ընթացակարգով՝ չսպասելով օրենքով սահմանված վերջնաժամկետին, այնքան մինչև միասնական հաշվին վերադարձն իրականացվի ինքնաշխատ։

Այսպես, եթե արդեն ներկայացրել եք եկամուտների հայտարարագիր, ապա սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը՝ 

Քայլ 1 

Մուտք գործեք Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ

Քայլ 2 

Մուտք գործեք «Հայտարարագրեր» բաժին և «Հայտարարագրերի ձևեր»-ից ընտրեք «Դիմում՝ միասնական հաշվից գումարները վերադարձնելու համար»։ Բացված պատուհանում լրացրեք բանկային հաշվեհամարը և փոխհատուցման ենթակա գումարի չափը, ապա գրանցեք դիմումը։ Փոխհատուցումն ավելի արագ ստանալու համար գրանցելուց հետո բացված պատուհանում սեղմեք «Մարում/վերադարձ» կոճակը (հասանելի է նաև «Հարկային հաշվեկշիռ» էջում), որով Դուք կհամաձայնեք, որ տվյալ օրվա ավարտից հետո վերադարձ կատարվի միասնական հաշվին։ Դիմումն անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրել և նույն համակարգի միջոցով ներկայացնել ՊԵԿ։ Սոցիալական ծախսի գումարը Ձեր նշած հաշվեհամարին կփոխանցվի դիմումը ներկայացնելուց հետո մինչև երրորդ աշխատանքային օրը։

Ի դեպ, համակարգի «Անձնական տվյալներ» էջում բանկի անվանումը և հաշվեհամարը մուտքագրված լինելու դեպքում տվյալները դիմումում կլրացվեն ինքնաշխատ։

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ