Խնդիրը ոչ թե ԵԱՏՄ-ն չեզոքացնելն է, այլ այդ շուկան ԵՄ-ի շուկայով լրացնելն է. Զեյնալյանը՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթաց սկսելու նախագծի մասին

2 րոպեի ընթերցում

«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը տնտեսական առումով ԵԱՏՄ–ի հետ կապերը խզելու նպատակ չի հետապնդում. նպատակը ԵԱՏՄ–ի շուկան ԵՄ-ի շուկայով լրացնելն է: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ նիստում ասաց Արտակ Զեյնալյանը, որը խորհրդարանում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցողն է։ 

«Այս պահի դրությամբ Հայաստանը համապատասխանեցնում է իր ստանդարտներն ու կանոնակարգերը: Մեծ գումարներ են ներդրվում լաբորատորիաների վրա, որ կարողանանք արտադրանքի որակը ստուգել, որ այն համապատասխանի ԵՄ-ի չափանիշներին: Ասեմ ավելին՝ ԵԱՏՄ-ում գործող ստանդարտներն ու կանոնակարգերը ԵԱՏՄ-ում չի, որ ստեղծվում են, դրանք վերցվում են ԵՄ-ից, նվազեցվում, կրճատվում են և ստեղծվում են ԵԱՏՄ-ի ստանդարտները: Եվ, եթե մեր ստանդարտները համապատասխանեցվեն ԵՄ-ի չափանիշներին, ապա դրանց մեջ կլանվում են ԵԱՏՄ-ի ստանդարտները»,-ասաց Զեյնալյանը:

Նա ընդգծեց. «Այստեղ խնդիր դրված չէ 185 միլիոնանոց շուկան փոխարինել 450 միլիոնանոց շուկայով: Այլ խնդիր է դրված 185 միլիոնանոց շուկան լրացնել 450 միլիոնանոց շուկայով, որը  կոմպակտ է, կա լոգիստիկա: Իսկ ԵԱՏՄ-ի տարածքն ահռելի է, տարածությունները մեծ են, լոգիստիկայի վիճակը չի կարող համեմատվել ԵՄ-ի լոգիստիկ ցանցերի հետ»:

Զեյնալյանը վստահեցրեց, որ ներկայացված օրենքի նախագիծը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին է, ոչ թե ԵԱՏՄ-ն չեզոքացնելու և ԵՄ մտնելու: Խնդիրը ԵԱՏՄ-ից դուրս գալը, ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելը չէ: 

Արտակ Զեյնալյանը նաև նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից վերջնագիր կամ հայտարարություն չի ստացել կառույցից դուրս գալու վերաբերյալ, իսկ առանձին երկրների պաշտոնյաների հայտարարությունները դեռևս այդ երկրների պաշտոնական դիրքորոշումները չեն արտահայտում։ 

Հայերեն Русский

Ծանրամարտի աշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվել է Հայաստանին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր