Ֆրանսիան և ԵՄ-ն պատրաստ են արձագանքել Թրամփի խոստացած մաքսատուրքերին. Ֆրանսիայի ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարոն կարծում է, որ իր երկիրը և Եվրամիությունը պատրաստ են արձագանքել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր սահմանի եվրոպական ապրանքների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բարոն ասել է TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Սա անակնկալ չէ: Դոնալդ Թրամփն արդեն դա արել է 2018 թվականին, և մենք այն ժամանակ արձագանքեցինք: Այս անգամ մենք կրկին կարձագանքենք», - ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։ 

Հարցին, թե որ տեսակի ապրանքների դեպքում կարող է լինել Եվրոպայի արձագանքը, նախարարը պատասխանել է, որ Եվրահանձնաժողովը պետք է որոշի այն ոլորտները, որոնց համար ԵՄ-ն համապատասխան միջոցներ կձեռնարկի: Եվ Եվրահանձնաժողովը, նրա խոսքով, Եվրամիության երկրներին հավաստիացրել է, որ «անհրաժեշտ պահին պատրաստ կլինի» նման միջոցներ կիրառել։

«Այդ պահը եկել է, - հավելել է Բարոն: - Որևէ տատանում չպետք է լինի, երբ խոսքը մեր շահերի պաշտպանության մասին է»:

«Եվ ես արդեն ասել եմ, որ ոչ ոք շահագրգռված չէ Եվրամիության հետ առևտրային հակամարտության մեջ մտնել», -ընդգծել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Դեռևս պաշտոնն ստանձնելուց առաջ Թրամփը հայտարարել է, իսկ ավելի ուշ՝ հաստատել, որ մաքսատուրքեր կսահմանի ԵՄ երկրների դեմ, եթե նրանք չմեծացնեն ամերիկյան նավթի և գազի գնման ծավալները։ Նրա կարծիքով՝ Եվրամիությունը պետք է լրացնի ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերություններում իր հսկայական դեֆիցիտը նավթի և գազի խոշորամասշտաբ գնումներով, հակառակ դեպքում ԵՄ-ին համատարած մաքսատուրքեր են սպասում։

Միացյալ Նահանգներ

Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի համար շահավետ չեն լինի ԵՄ-ի նկատմամբ մաքսատուրքերը

Ավելի վաղ Թրամփը 1 ամսով հետաձգել է Մեքսիկայից և Կանադայից ներմուծվող ապրանքների համար 25% մաքսատուրքերի սահմանումը։ Իսկ Չինաստանից ներմուծվող ապրանքների համար սահմանված 10% տոկոս լրացուցիչ մաքսատուրքերն ուժի մեջ են մտել փետրվարի 4-ին։ Չինաստանի կողմից ամերիկյան ապրանքների նկատմամբ պատասխան մաքսատուրքերն ուժի մեջ են մտել փետրվարի 10-ին։  

Հայերեն Русский

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան