Թրամփը հաստատել է Գազայի հատվածը վերահսկողության տակ վերցնելու և վերակառուցելու գաղափարը

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները կարող է ձեռք բերել Գազայի հատվածը, վերահսկողություն հաստատել դրա նկատմամբ և այնուհետև վերականգնել այն արաբական երկրների օգնությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հերթական անգամ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։

«Ես հանձնառու եմ Գազայի հատվածը գնելու և դրան տիրելու գաղափարին: Ինչ վերաբերում է մեր ուժերով դրա վերականգնմանը, ապա մենք կարող ենք Մերձավոր Արևելքի մյուս երկրներին հանձնել դրա որոշ մասերի վերակառուցումը։ Ուրիշները դա կարող են անել մեր հովանու ներքո», - մեջբերում է Թրամփի խոսքերը The Associated Press գործակալությունը:

Նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ն «պետք է վերցնի և տիրի Գազան» և անի այնպես, որ ​​ՀԱՄԱՍ արմատական շարժումը «չվերադառնա այնտեղ»։

Ինչ վերաբերում է պաղեստինցիների՝ անկլավում ապրելու հեռանկարին, Թրամփը համարում է, որ դա անհնար է։

«Դա վերադառնալու ենթակա չէ։ Այդ վայրն ավերակ է։ Մնացած հատվածը կքանդվի», - ասել է նա։ 

ԱՄՆ ղեկավարն առաջ է քաշում հարյուր հազարավոր պաղեստինցիների Գազայից հարկադրական վերաբնակեցման գաղափարը։ Նա նշել է, որ իր հետ զրույցից հետո արաբական երկրները կհամաձայնեն ընդունել պաղեստինցիներին։ Թրամփի համոզմամբ՝ պաղեստինցիները կհեռանան Գազայից, եթե այլընտրանք ունենան։

Փետրվարի 4-ին Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն իր ձեռքը կվերցնի Գազայի հատվածը, հնարավոր է նաև՝ ամերիկյան զորքերի օգնությամբ, այն կվերածի մերձավորարևելյան Ռիվիերայի։ Նա նշել է, որ այնտեղ ապրող պաղեստինցիները պետք է հեռանան։   

Մերձավոր Արևելք

Թրամփը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Գազայի հատվածը և այն վերածել Ռիվիերայի

Արաբական երկրները, Իրանը և մի շարք արևմտյան պետություններ դեմ են հանդես եկել դրան։ 

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով