Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: 

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին:

Փարիզում նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Հայերեն العربية English فارسی Français ქართული Русский Türkçe 中文