Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Բելգիայի գործընկիերոջ հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահը Բելգիայի գործընկիերոջ հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Վալերի Դե Բուի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր` անդրադարձ կատարելով նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման բազմակողմ օրակարգին եւ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների թեմային:

Ալեն Սիմոնյանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ դրա իրագործմամբ տարածաշրջանի երկրների համար ընձեռվող նոր հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին ու տարածաշրջանային հետաքրքրության այլ հարցերի:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում