Համահայկական խաղերի Բեյրութի թիմի ղեկավարը կարևորում է սփյուռք-հայրենիք կապը սպորտի միջոցով

2 րոպեի ընթերցում

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ, Լիբանանի թիմի ղեկավար Միսակ Նաջարյանը վստահեցնում է`սպորտի միջոցով սփյուռքահայությունն առավել ուժեղ է կապվում հայրենիքին:

«Համահայկական խաղերին մասնակցում ենք բարձր տրամադրությամբ: Ամառային խաղերում ևս Լիբանանը միշտ ներկա է: Արդեն երկրորդ խաղերն են, որոնց մենք մասնակցում ենք: Դեռևս 11 տարի առաջ կայացած առաջին խաղերին մասնակցեցինք մի մարզիկով, ով մասնակցում է այս խաղին ևս: Չնայած Բեյրութի վատ իրավիճակին, մեծ ցանկություն ունեինք ներկա լինել այս խաղերին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Միսակ Նաջարյանը:

Վերջինիս խոսքով` սփյուռքը հայրենիքին կապելու լավագույն ձևերից մեկը միասնականությունն է սպորտով:

«Համահայկական խաղերը մեծ օղակ են, որը կապում է սփյուռքահայությանը հայրենիքի հետ: Բազմաթիվ երիտասարդներ հայրենիք են եկել՝ հետաքրքրված լինելով սպորտով»,-առանձնացրեց նա:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում Բեյրութի թիմը մասնակցում էր 31 մարզիկով`ուժերը չափելով լեռնադահուկ մարզաձևում, սնոուբորդում և ձնամարտում:

Համահայկական առաջին ձմեռային խաղերը կայացել են 2014 թվականին: 11 տարի անց մեկնարկած երկրորդ խաղերին մասնակցում է 1348 մարզիկ՝ 18 պետության 88 քաղաքից: Առաջին խաղերին, որոնք կայացել են Ծաղկաձորում, մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ընթացքում կանցկացվեն հոկեյի, դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի, շախմատի, ձնամարտի և սպորտային պարերի մրցումներ: Մի քանի մարզաձևերի` սնոուբորդի, լեռնադահուկի և հոկեյի մրցաշարերն անցկացվում են Ապարանի տարածաշրջանում և Երևանում: Համահայկական խաղերը մեկնարկել են փետրվարի 1-ին և կեզրափակվեն փետրվարի 7-ին։ 

Հայերեն Español

Հանրապետությունում առկա է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն, ինչը համահունչ է սեզոնին. մասնագետ

Իրանը սպառնացել է հայելային պատասխան տալ ԱՄՆ-ի գործողություններին

Հայաստանի ՓՄՁ-ները Ավստրիայում, Չեխիայում, Իտալիայում իրենց արտադրանքը ներկայացնելու հնարավորություն կունենան

ՀՀ ԱԺ նախագահը Բելգիայի գործընկիերոջ հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականին գերազանցել է 30 մլրդ դոլարը

Աննա Վարդապետյանի հրամանով դատախազի նկատմամբ նշանակվել է «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Թրամփը հայկական արմատներ ունեցող Մայքլ Քավուքջյանին նշանակել է Նորվեգիայում ԱՄՆ դեսպան

Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ

Բաքվում Ռուսական տունը շարունակում է աշխատանքը