Վրաստանի ընդդիմությունը հրաժարվել է խորհրդարանում իր տեղերից

2 րոպեի ընթերցում

Վրաստանի խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները հավանություն են տվել 49 ընդդիմադիր պատգամավորների՝ մանդատներից հրաժարվելու հայտերին՝  օրենսդիր մարմնի պատգամավորների քանակը 150-ից պաշտոնապես նվազեցնելով 101-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik Georgia լրատվական գործակալությունը։ 

Դիմումները ներկայացրել են «Լելոն հանուն Վրաստանի», «Միասնություն-Ազգային շարժում» և «Կոալիցիա հանուն փոփոխությունների» ընդդիմադիր քաղաքական ուժերի բոլոր անդամները: 

«Ընդդիմությունը չի կարող անընդհատ անհարգալից վերաբերմունք դրսևորել իր ընտրողների նկատմամբ, հրաժարվել խորհրդարանական աշխատանքներին մասնակցելուց և այս ամենն օգտագործել որպես շանտաժի գործիք»,- հայտնել է «Վրացական երազանք» խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն։

Վերոնշյալ քաղաքական ուժերն օրենսդիր մարմին են մտել 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ բոլորը միասին ստանալով ընտրողների ձայների 30,01%-ը (623,3 հազար ձայն)։

Ավելի վաղ նրանք դիմել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողով և չեղարկել իրենց ընտրական ցուցակները, ուստի ընտրված ընդդիմադիր պատգամավորներին անհնար կլինի փոխարինել ցուցակի հաջորդ թեկնածուներով, իսկ պատգամավորների թիվը կմնա կրճատված։

Միակ խորհրդարանական ընդդիմադիր ուժը մնում է նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը, որը մյուսների նման ևս չի ճանաչում ընտրությունների արդյունքները և հրաժարվում է աշխատել խորհրդարանում։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2024 թվականի հոկտեմբերին։ Բոլոր չորս ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են ճանաչել արդյունքները՝ դրանք անվանելով ոչ լեգիտիմ և կեղծված:

Հայերեն English Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար