Քաղաքականություն

Փաշինյանն ու Կոբախիձեն պայմանավորվել են Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացն ակտիվացնելու ջանքեր գործադրել

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն ու Կոբախիձեն պայմանավորվել են Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացն ակտիվացնելու ջանքեր գործադրել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խոսել են  երկու երկրների միջև սահմանազատման գործընթացը ակտիվացնելու մասին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Կոբախիձեի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի հայտարարության ժամանակ: 

«Վրաստանի վարչապետի հետ այսօր տեղի ունեցած քննարկումների ընթացքում խոսել ենք նաև Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացը ակտիվացնելու մասին և պայմանավորվել ենք, որ այդ ուղղությամբ ջանքեր կգործադրենք»,–ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանն ու Վրաստանը ձևավորել են հետագա համագործակցությունն ընդլայնելու, զարգացնելու համար անհրաժեշտ գործիքակազմ: Կողմերն առաջիկայում ևս ջանքեր չեն խնայելու երկկողմ և տարածաշրջանային բարօրությանը միտված փոխգործակցությունն ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում