Մարզեր

ԼՂ-ից բռնի տեղահանված բազմաշունչ ընտանիքը բնակարանամուտ է նշել ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի միջոցներով

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանված բազմաշունչ ընտանիքը բնակարանամուտ է նշել ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի միջոցներով

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանից 2023 թվականին բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղում վարձով ապրող Մարտին Գրիգորյանի ընտանիքը բնակարանամուտ է նշել Վարդենիս քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում, ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի միջոցներով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, բնակարանի բանալիներն անձամբ հանձնել է «Փարոս» հիմնադրամի տնօրեն Փիթեր Աբաջյանը։  

Մարտին Գրիգորյանը ԼՂ-ից Վարդենիս է բռնագաղթել իր կնոջ ու երեք երեխաների հետ միասին, իսկ չորրորդ երեխան ծնվել է Հայաստանում, 2024 թվականի նոյեմբերին։ 

«Փարոս» հիմնադրամը բազմաբնակարան շենքում գնել, հիմնանորոգել ու բոլոր հարմարություններով  կահավորել է 3 սենյականոց բնակարան ու այն հանձնել շահառու ընտանիքին։ Չորս երեխաներից երկուսը դպրոցական են։ 

Մարտին Գրիգորյանն աշխատանք է գտել Վարդենիսի էլցանցում, իսկ նրա կինը զբաղված է երեխաների խնամքով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում