ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը

5 րոպեի ընթերցում

ՀՀ պետական գույքի կառավարման վարչության՝ 2011-2018 թվականների պետ Արման Սահակյանը 2011-2019 թվականներին զբաղեցնելով Երևան քաղաքի հանրակրթական դպրոցի խորհրդի նախագահի պաշտոնը՝ եղբոր, ինչպես նաև այլ անձանց օժանդակությամբ, իշխանական և ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույք։

«Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ս.-ն նպատակ ունենալով դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված և Պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված 15.523 քմ մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողամասից իր և իր մերձավորների համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել և օրինականացնել 1.939,029 քմ մակերեսով հողատարածքներ, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել պետության գույքային ֆոնդից և մտցնել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ, այնուհետև ակնհայտ հանցավոր ճանապարհով այն դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից և ձևականորեն մտցնել այլ անձանց գույքային ֆոնդ, որից հետո այն օտարել իրեն և իր մերձավորներին՝ այդպիսով առանց խոչընդոտների օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործի մասին մանրամասներ են հայտնում Քննչական կոմիտեից: 

Մասնավորապես՝ Ա.Ս.-ն դպրոցի տնօրենին առաջարկել է տարածքը բարեկարգելու պատրվակով կատարել դպրոցի սահմանների ճշտում և դրա տարածքից դուրս բերել նախկինում այլ անձանց կողմից ապօրինի կառուցված ավտոտնակները:

Դպրոցի տնօրենը Պետական գույքի կառավարման վարչություն է ներկայացրել Ա.Ս.-ին հասցեագրված դիմում՝ խնդրելով սահմանների ճշտման արդյունքում ավտոտնակները դուրս բերել դպրոցի տարածքից։ 

Ա.Ս.-ն դիմումն ուղարկել է Երևանի քաղաքապետին՝ խնդրելով հանձնարարել համապատասխան ստորաբաժանմանը կատարել հիշյալ դպրոցի սահմանների ճշտում և միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց հետ ձեռք է բերել հանցավոր համաձայնություն, որ դպրոցի սահմաններից դուրս բերվի նաև ավտոտնակների հետ չկապված, միմյանցից անջատ դպրոցապատկան ևս երկու հողակտոր: 

Արդյունքում, կեղծ գրություն-եզրակացությամբ կազմված նախագիծը հաստատվել է Երևանի քաղաքապետի որոշմամբ և թողարկվել է նոր հատակագիծ, համաձայն որի՝ հողամասի փաստացի մակերեսը կազմել է 11.761,57 քմ՝ նախկին գլխավոր հատակագծով սահմանված 15.523 քմ-ի փոխարեն:

Այնուհետև, Ա.Ս.-ն իր և Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների արդյունքում պետական սեփականություն հանդիսացող և դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված 15.523 քմ մակերեսով հողատարածքից անհիմն նվազեցված, պետության գույքային ֆոնդից ապօրինի դուրս բերված և Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ մտցված 3.851,43 քմ մակերեսով հողատարածքից 1.939,029 քմ մակերեսով հողամասի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով՝ ձևական աճուրդների միջոցով կազմակերպել է հիշյալ հողատարածքի և դրան միացված հարակից՝ համայնքային սեփականություն հանդիսացող այլ հողատարածքների օտարումն իրեն և իր մերձավորներին։

2025 թվականի հունվարի 22-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա. Ս.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացումը), մեկ անձի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացմանն օժանդակելը) և 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելուն օժանդակելը), վեց անձի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացմանն օժանդակելը)։

Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, մեկ անձի նկատմամբ՝ գրավ և վարչական հսկողություն, մեկ անձի նկատմամբ՝ տնային կալանք, երկու անձի նկատմամբ՝ գրավ և տնային կալանք, երկու անձի նկատմամբ՝ վարչական հսկողություն, մեկ անձի նկատմամբ՝ վարչական հսկողություն և չբացակայելու արգելք:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը

ԿԸՀ-ն ԶԼՄ-ներին կոչ է անում արձանագրությունների քաղվածքների մասով կեղծ տվյալներ չտարածել

Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին. քաղաքապետարանն արձագանքել է «Պրեգոմեշ»-ի ցուցափեղկին տեղադրված գովազդի շուրջ տարածվող խոսակցություններին

Հունիսի 11-ի միջոցառումների անոնս

Առողջապահության նախարարության կաթվածի բուժման ծրագիրը կգործի նաև Գորիսում և Մարտունիում

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը

Բուլղարիայի լրատվական գործակալությունն աշխատանքներ է տանում մշակույթն ավելի խորը լուսաբանելու ուղղությամբ. BTA

Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ