Գյումրիի Աբովյան փողոցում գտնվող եկեղեցու նկուղում բռնկված հրդեհը մարվել է

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 27-ին ժամը 13:28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Աբովյան փողոցում գտնվող եկեղեցու նկուղում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 13:48-ին, մարվել՝ 14:12-ին: 

Նկուղում այրվել է կուտակած շինարարական աղբ:

Հայերեն