Տնտեսություն

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն գործում է սովորական ռեժիմով և կապ չունի շուրջ 23 տարի առաջ լուծարված բանկի հետ. հայտարարություն

2 րոպեի ընթերցում

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն գործում է սովորական ռեժիմով և կապ չունի շուրջ 23 տարի առաջ լուծարված բանկի հետ. հայտարարություն

«Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը շարունակում է գործել սովորական ռեժիմով, որևէ կապ չունի շուրջ 23 տարի առաջ լուծարված բանկի հետ և չի հանդիսանում այդ բանկի իրավահաջորդը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը։

«Այսօր Կենտրոնական բանկը պետական գրանցումից հանել է դեռևս 2002 թվականին սնանկացած և 2003 թվականին լուծարված «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերությունը: Հայտնում ենք, որ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը շարունակում է գործել սովորական ռեժիմով, որևէ կապ չունի շուրջ 23 տարի առաջ լուծարված բանկի հետ և չի հանդիսանում այդ բանկի իրավահաջորդը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սույնով պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 29.01.2025 թվականի որոշմամբ նույն օրվանից գրանցումից հանված (գործունեությունը դադարեցված) «Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկ»-ը որևէ առնչություն չունի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության (գրանցման համարը՝ 83, գրանցման ամսաթիվը՝ 25.02.2003թ.) հետ և չի հանդիսանում վերջինիս իրավանախորդը:

Մամուլում տեղ գտած հաղորդագրություններն ապատեղեկատվություն են»,- ասվում է հայտարարության մեջ:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում