Հայաստան

ՀՀ ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում Արփինե Սարգսյանը կարևորել է երկու երկրների միջև փոխգործակցությունը՝ մասնավորապես իրավապահ և միգրացիոն ոլորտներում։

Բոլատ Իմանբաևը շնորհավորել է Արփինե Սարգսյանին նշանակման կապակցությամբ՝ փոխանցելով նաև Ղազախստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարի շնորհավորանքը։

ՆԳ նախարարն ընդգծելով միգրացիոն ոլորտում նախարարության որդեգրած սկզբունքները՝ կարևորել է այդ համատեքստում թվայնացման համակարգերի ներդրման, տվյալների պաշտպանության ու հանրային անվտանգության ապահովման ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում