Հայաստան

Հանրապետության մի շարք բնակավայրերում գործարկվելու է էլեկտրական շչակ

1 րոպեի ընթերցում

Հանրապետության մի շարք բնակավայրերում գործարկվելու է էլեկտրական շչակ

Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրում հունվարի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, խնդրելով չանհանգստանալ։  

ՆԳՆ-ից հաղորդում են նաև, որ Արագածոտնի մարզի Սաղմոսավան բնակավայրում հունվարի 29-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում ևս կանցկացվի «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

Հունվարի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական շչակներ են գործարկվելու նաև Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ռինդ բնակավայրում և բնակավայրի միջնակարգ դպրոցում, որտեղ անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում