Տնտեսություն

ՀՀ ԿԲ-ն հայտնել «Արդշինբանկ» ԲԲԸ-ի լուծարման մասին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԲ-ն հայտնել  «Արդշինբանկ» ԲԲԸ-ի լուծարման մասին

Հիմք ընդունելով ՀՀ սնանկության դատարանի «Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկի» հաշվեկշիռը հաստատելու մասին 2025 թվականի հունվարի 9-ի որոշումը, ղեկավարվելով «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներով ՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն իր թիվ 11Ա որոշմամբ 2025 թվականի հունվարի 29-ից «Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկ»-ին հանել է գրանցումից և, համապատասխանաբար, վերջինս համարվել է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի հայտարարության մեջ։

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն իր հերթին հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ լուծարված բանկը որևէ կապ չունի իրենց հետ, իսկ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն լուծարվող բանկի իրավահաջորդը չէ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում