Գյումրիում «ԲՄՎ»-ով «դրիֆթ» կատարած 22-ամյա երիտասարդը ներկայացվել է բաժին
1 րոպեի ընթերցում
Գյումրիում «ԲՄՎ»-ով «դրիֆթ» կատարած 22-ամյա երիտասարդը խուլիգանություն կատարելու կասկածանքով հունվարի 25-ին ներկայացվել է բաժին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը՝ նշելով, որ օրերս համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում կատարում է այսպես կոչված «դրիֆթ»։
«Շիրակի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը։ Խուլիգանություն կատարելու կասկածանքով հունվարի 25-ին 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել և «ԲՄՎ»-ով հանդերձ ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվել՝ Շիրակի մարզային քննչական վարչություն»,-նշվում է հաղորդագրության մեջ։