Միացյալ Նահանգներ

ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Մենենդեսը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման

2 րոպեի ընթերցում

AP Photo/Stefan Jeremiah
AP Photo/Stefan Jeremiah

ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Մենենդեսը կաշառակերության և կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Նախկին սենատորն ասել է, որ իր դեմ հարուցված գործը «քաղաքական հետապնդում է»:

«Սա քաղաքական դատավարություն է և լիովին կոռումպացված է»,- ասել է Մենենդեսը դատավարությունից հետո՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կվերադարձնի դատական համակարգի արդարությունը։ 

2024 թվականի հուլիսին երդվյալ ատենակալները 71-ամյա Մենենդեսին մեղավոր են ճանաչել 16 հոդվածով, այդ թվում՝ կաշառակերություն, շորթում, խարդախություն, արդարադատության խոչընդոտում։ Նրան նաև մեղավոր են ճանաչել որպես օտարերկրյա կառավարության համար աշխատող գործակալ: 

Մեղադրող կողմի տվյալներով՝ Մենենդես ամուսինները Եգիպտոսի և Կատարի կառավարությունների համար լոբբինգ անելու դիմաց ստացել են կանխիկ գումար, ոսկու ձուլակտորներ և այլ նվերներ։ Մասնավորապես, ըստ քննիչների, սենատորը խոստացել է հեշտացնել Եգիպտոսին ռազմական մատակարարումների և օգնության համակարգումը։

Դատավճռի հրապարակումից անմիջապես հետո Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը Մենենդեսին կոչ էր արել հեռանալ պաշտոնից, և սենատորն օգոստոսին հրաժարական էր տվել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում