Հայաստան

Կներդրվի բեռնատարների երթևեկության թույլտվությունների էլեկտրոնային հաշվառման համակարգ

1 րոպեի ընթերցում

Կներդրվի բեռնատարների երթևեկության թույլտվությունների էլեկտրոնային հաշվառման համակարգ

Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որով սահմանվելու է բեռնատարների երթևեկության թույլտվությունների միասնական ձև։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ e-draft իրավական ակտերի միասնական հարթակից։

Նոր փոփոխություններով նախատեսվում է ներդնել էլեկտրոնային հաշվառման համակարգ, որը կբարելավի վերահսկողությունը և կդյուրացնի գործընթացը թե՛ բեռնափոխադրողների, թե՛ իրավապահ մարմինների համար։

Բեռնատարների երթևեկության թույլտվությունների միասնական ձև գործելու է Հայաստանի բոլոր բնակավայրերի համար։ Այն հասանելի կլինի նաև պարեկային ծառայությանը։ Այլևս անհրաժեշտ չի լինի թույլտվությունը փակցնել մեքենայի դիմապակուն։ Կբարելավվի վերահսկողությունը՝ նվազեցնելով թույլտվությունների կեղծման և չարաշահման դեպքերը։

Այս նախաձեռնությունը բխում է ՀՀ կառավարության «Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թվականների ռազմավարությունից»։ Նախագիծն ընդունվելու դեպքում պետական բյուջեի վրա հավելյալ ծախսեր չի նախատեսվում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում