Մերձավոր Արևելք

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է Սիրիայի դեմ պատժամիջոցների մի մասը դադարեցնելու՝ ԵՄ խորհրդի պլանների մասին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է Սիրիայի դեմ պատժամիջոցների մի մասը դադարեցնելու՝ ԵՄ խորհրդի պլանների մասին

ԵՄ արտաքին գործերի խորհուրդը հունվարի 27-ին որոշում կընդունի հակասիրիական մի շարք պատժամիջոցների դադարեցման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն Բրյուսելում Եվրամիության խորհրդի նիստից առաջ։

«Այսօր մենք որոշում կկայացնենք դադարեցնել առանձին պատժամիջոցներ, որոնք կիրառվել են էներգետիկայի, տրանսպորտի և ֆինանսական հաստատությունների հատվածներում, և որոնք խանգարում են երկրի տնտեսական կայունացմանը և վերականգնման գործընթացի մեկնարկին», - Բարոյի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նա պարզաբանել է, որ պատժամիջոցների այս դադարեցումը կիրականացվի բոլոր սիրիացիներին քաղաքական անցման գործընթացում ընդգրկելու ակնկալիքով, որը կապահովի «անվտանգությունը երաշխավորող վճռական միջոցներ, հատկապես անսասան պայքար «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերածնման ցանկացած ձևի դեմ»: Նա նաև կարևորել է Բաշար Ասադի ռեժիմի քիմիական զենքի պաշարների հայտնաբերումն ու ոչնչացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում