Եվրոպա

Բալթիկ ծովում վնասվել է Շվեդիայի և Լատվիայի միջև կապի մալուխը

1 րոպեի ընթերցում

Բալթիկ ծովում վնասվել է Շվեդիայի և Լատվիայի միջև կապի մալուխը

Բալթիկ ծովում վնասվել է Շվեդիայի և Լատվիայի միջև հեռահաղորդակցության մալուխը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է լատվիական հանրային LSM հեռուստառադիոընկերությունը:

Ըստ հրապարակման՝ տեղի է ունեցել Վենտսպիլսի և Գոտլանդի միջև տվյալների փոխանակման ծառայությունների խափանում:  

Մալուխը կառավարող օպերատոր ընկերությունը կարծում է, որ վնասվածքը կարող է պայմանավորված լինել արտաքին ազդեցությամբ: 

Նշվում է, որ տվյալների փոխանցումն այժմ կարող է սովորականից ավելի դանդաղ տեղի ունենալ, սակայն մալուխի վնասումը չպետք է մեծ անհարմարություններ պատճառի սպառողներին։

Վնասված մալուխը գտնվում է ծովի հատակում՝ ավելի քան 50 մետր խորության վրա։ Վնասվածքի բնույթը հայտնի կդառնա միայն վերանորոգման աշխատանքներն սկսելուց հետո։

Մեկ այլ հրապարակման մեջ LSM-ը նշում է, որ Շվեդիան կալանել է «Վեժեն» նավը, որը կասկածվում է Լատվիայի պետական հեռուստառադիոկենտրոնին պատկանող մալուխը վնասելու մեջ։ «Վեժեն»-ը նավարկում էր Մալթայի դրոշի ներքո և Շվեդիայից ուղևորվում էր դեպի Դանիա։

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել է, որ երկիրը կապի մեջ է գտնվում Լատվիայի ռազմածովային ուժերի և ՆԱՏՕ-ի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում