Եվրոպա

ԵՄ երկրների արտգործնախարարները պայմանավորվել են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

2 րոպեի ընթերցում

ԵՄ երկրների արտգործնախարարները պայմանավորվել են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարներին հաջողվել է պայմանավորվել հակառուսական պատժամիջոցների երկարաձգման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

«Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները հենց նոր համաձայնության եկան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կրկին երկարաձգելու շուրջ: Այս քայլը կշարունակի Մոսկվային զրկել իր պատերազմը ֆինանսավորելու եկամուտներից: Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած վնասի համար», - գրել է նա։

Հունվարի 27-ին Բրյուսելում կայացել է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստը։ Նախարարների քննարկման թեմաներից մեկը եղել է Ռուսաստանի վրա ճնշումների ավելացումը, այդ թվում՝ պատժամիջոցների միջոցով։ Նախարարները, մասնավորապես, քննարկել են հակառուսական պատժամիջոցների երկարաձգումը. դրանց ժամկետը լրանում է հունվարի 31-ին։

Սահմանափակումների երկարաձգման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր երկրների համաձայնությունը։ Սակայն Հունգարիան ավելի վաղ սպառնացել էր վետո դնել պատժամիջոցների երկարաձգման վրա։ 

Հունվարի 27-ի առավոտյան, ըստ «Ինտերֆաքս» գործակալության, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել էր, որ Բուդապեշտը որոշում կկայացնի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ՝ կախված նրանից, թե արդյոք ԵՄ-ն համաձայն է երաշխավորել Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը։ Այնուհետև նա հայտնել էր, որ ԵՄ-ն բավարարել է Հունգարիայի խնդրանքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում