Ադրբեջան

Բաքվի հանցավոր ռեժիմը հարվածում է Ֆրանսիայի տարածքային ամբողջականությանը. ԵԽ պատգամավորը Փարիզին կոչ է անում արձագանքել

3 րոպեի ընթերցում

Բաքվի հանցավոր ռեժիմը հարվածում է Ֆրանսիայի տարածքային ամբողջականությանը. ԵԽ պատգամավորը Փարիզին կոչ է անում արձագանքել

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի կարծիքով՝ Ադրբեջանը հրապարակայնորեն հարվածում է Ֆրանսիայի տարածքային ամբողջականությանը. պատգամավորը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին արձագանքել Բաքվի քայլերին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պատգամավորը նշել է X-իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ:

«Հիմա Ադրբեջանը Նումեայում կոնգրես է կազմակերպում Նոր Կալեդոնիան «ապագաղութացնելու», արտասահմանում ամենուր «պայքարի» կոչ անելու, մեր իրավապահներին վիրավորելու համար... 

Հանցավոր ռեժիմը հրապարակայնորեն հարվածում է Ֆրանսիայի ամբողջականությանը։ Ե՞րբ է վերջապես արձագանքելու պետությունը»,-նշել է պատգամավորը:

Ավելի վաղ Ֆրանիսայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարոն հայտարարել է, որ «Բաքվի խումբը» կրկին ձգտում է Նոր Կալեդոնիայում ապակայունացնել Ֆրանսիայի ազգային քաղաքական կյանքը։ Նա հավելել էր, որ Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ապարդյուն փորձերն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն:

Հունվարի 23-24-ը Կանակի քաղաքում անցկացվել է, այսպես կոչված, Ապագաղութացման միջազգային ճակատի առաջին համագումարը։ Ադրբեջանական պատվիրակությանը մուտքի արտոնագրեր չեն տրվել, ուստի նրանք մասնակցել են առցանց ձևաչափով։ 

Այսպես կոչված ‹‹Ապագաղութացման միջազգային ճակատը›› ստեղծվել է 2024 թվականի հուլիսին Բաքվում։ Դեռ նախորդ տարի մայիսին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայի ներքին գործերին միջամտելու և խաղաղօվկիանոսյան կղզում անկարգությունների հետ կապ ունենալու համար։ Դրանից առաջ Նոր Կալեդոնիայում բողոքի ակցիաների ժամանակ Ադրբեջանի դրոշներ էին նկատել: 2024 թվականի ապրիլի 18-ին էլ Ադրբեջանն ու Նոր Կալեդոնիան համագործակցության հուշագիր են կնքել։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում