Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Հորդանան գետի արևմտյան ափի հյուսիսային Թուլկարմ քաղաքում հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին։
«Որոշ ժամանակ առաջ Հրեաստանում և Սամարիայում հակաահաբեկչական գործողությունների շրջանակում (իսրայելական անվանումը՝ Հորդանան գետի արևմտյան ափ), Իսրայելի պաշտպանության ուժերը և Իսրայելի սահմանային ոստիկանությունը հակաահաբեկչական գործողություն են սկսել Թուլկարմում»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, ասվում է հայտարարության մեջ։