Հութիները սպառնացել են ԱՄՆ-ին արգելել նավերի անցումը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով

2 րոպեի ընթերցում

Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) դիտարկում է պատժի հնարավոր միջոցները՝ ի պատասխան իրենց շարժումն ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելուն։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Շարժումը դիտարկում է Ամերիկայի դեմ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, այդ թվում՝ արգելել ամերիկյան նավերի անցումը Բաբ ալ-Մանդեբի նեղուցով, որը կապում է Կարմիր ծովը Ադենի և Արաբական ծովերի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «Անսար Ալլահ»-ը կարգելի մուտքը նաև ցանկացած երկրի նավերի համար, որոնք տվյալ շարժումը կդասեն ահաբեկչական խմբավորումների շարքին։ 

Մերձավոր Արևելք

Թրամփը հրամանագիր է ստորագրել Եմենի հութիների կազմակերպությունն ահաբեկչական ճանաչելու վերաբերյալ

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրաման, որով սկսվում է Եմենում իշխող շիա «Անսար Ալլահ» շարժումը որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու գործընթացը։ Ի պատասխան՝ հութիները հայտնել են, որ նման որոշումը հարված է հասցնում Եմենի ողջ ժողովրդին, հետևաբար կվատթարացնի երկրի հումանիտար և տնտեսական իրավիճակը։ Այդ քայլն, ըստ հութիների, վրեժ է Գազայի հատվածում պաղեստինցիներին աջակցելու Եմենի դիրքորոշման համար։

 

Հայերեն Русский

Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնին

ՀՀ փոխվարչապետը և Իրանի դեսպանը մտքեր են փոխանակվել համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի և տարածաշրջանային զարգացումների շուրջ

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ցանկը

Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր

ԵՄ-ն 30 մլն եվրո կտրամադրի Մոլդովային

Պենտագոնն ամեն ինչ կանի Մեքսիկայի հետ սահմանին վերահսկողությունը խստացնելու համար

Վարչապետն ու «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Բաքվում շարունակվում է Արայիկ Հարությունյանի և ԼՂ-ի նախկին պաշտոնյաների նկատմամբ շինծու դատավարության հերթական նիստը

Վրաստանի և Հունգարիայի խորհրդարանները ստորագրել են շրջանակային գործընկերության համաձայնագիր

Հնդկաստանի վարչապետն ու ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց են ունեցել