Միացյալ Նահանգներ

Չինաստանը նշել է ԱՄՆ-ի հետ համագործակցության մեծ ներուժը՝ չնայած տարաձայնություններին

1 րոպեի ընթերցում

Չինաստանը նշել է ԱՄՆ-ի հետ համագործակցության մեծ ներուժը՝ չնայած տարաձայնություններին

Պեկինը և Վաշինգտոնը կարող են ամրապնդել համագործակցությունն ու երկխոսությունը՝ չնայած մի շարք հարցերի շուրջ տարաձայնություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Global Times-ը՝ հղում անելով Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակին։

«Չնայած երկու երկրների միջև առկա տարաձայնություններին և հակասություններին՝ ընդհանուր շահերն ու համագործակցության ներուժը չափազանց ընդգրկուն են, և երկու կողմերն էլ կարող են ակտիվացնել երկխոսությունն ու խորհրդակցությունները՝ հիմնվելով դրա վրա», - ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինը:

Նա ընդգծել է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև փոխշահավետ առևտրային հարաբերություններ են հաստատվել։

Ավելի վաղ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը հայտնել էր, որ մաքսատուրքերը լուրջ գործիքակազմ են Չինաստանի վրա ազդելու համար, սակայն ինքը կնախընտրեր չօգտագործել դա։

Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր չինական բոլոր ապրանքների նկատմամբ 10% մաքսատուրքեր սահմանել արդեն փետրվարի 1-ից՝ ԱՄՆ ֆենտանիլի մատակարարումների պատճառով, իսկ նախընտրական քարոզարշավի շրջանակներում նա ասել էր մաքսատուրքերը մինչև 60% բարձրացնելու պատրաստակամության մասին, ինչը կհանգեցներ երկու երկրների միջև առևտրի կտրուկ կրճատման: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում