Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: 

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակին, հիմնական ուղղություններին և նպատակներին: 

Մտքեր են փոխանակվել 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի 17-րդ  համաժողովի (COP-17) անցկացման նախապատրաստական աշխատանքների շուրջ: Միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համատեքստում կարևորվել է երկկողմ սերտ փոխգործակցությունը:   

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում