Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին երդմնակալության կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երդմնակալության կապակցությամբ։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպմանը։

Պուտինի խոսքով՝ Մոսկվան տեսնում է Թրամփի և նրա թիմի անդամների հայտարարությունները Ռուսաստանի հետ երկխոսությունը վերականգնելու մտադրության մասին։ 

«Մենք լսում ենք Թրամփի հայտարարությունն այն մասին, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու համար: Իհարկե, մենք ողջունում ենք այս վերաբերմունքը և շնորհավորում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրված նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ»,- ասել է Պուտինը։

Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին Վաշինգտոնում։

Հայերեն English Русский