Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, մասնավորապես, անդրադարձ է կատարվել նախագծի հիմնական դրույթներին, առավելություններին, ոլորտում առկա ռիսկերին, կարգավորման սկզբունքներին, կարգավորվող ծառայությունների տեսակներին: Նշվել է, որ նախագծի հիմնական նպատակն է, նորարարությունները չզսպելով, զսպել ոլորտում առկա հնարավոր ռիսկերը: Տեղեկացվել է, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը, մասնավորապես, Եվրոպական միության: Ըստ հեղինակների՝ նախագծի կարգավորման շրջանակը ներառելու է կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը, ծառայությունները և առևտուրը:

Նշվում է, որ խորհրդակցության մասնակիցները կարևորել են կրիպտոակտիվների վաճառքի պարագայում անհրաժեշտ տեղեկատվության բացահայտումը, իսկ ծառայությունների մատուցման համար պարտադիր է համարվելու «մուտքի թույլտվությունը»:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ոլորտի կարգավորումը և հանձնարարել ևս մեկ քննարկման արդյունքում վերջնական տեսքի բերել օրենքի նախագիծն ու այն ներկայացնել Կառավարության հաստատմանը: Վարչապետն ընդգծել է, որ ըստ անհրաժեշտության հետագայում ևս օրենքը շարունակական կերպով կլավարկվի:

 

Հայերեն English فارسی Français Русский 中文

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ