Քաղաքականություն

Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գնահատել Հայաստան-Իրան փոխգործակցությունը

2 րոպեի ընթերցում

Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գնահատել Հայաստան-Իրան փոխգործակցությունը

Աշխատանքային այցով հունվարի 20-ին Թեհրան մեկնած Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ անդրադառնալով երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Իրանի միջև առկա փոխգործակցությունը և կարևորել են հարաբերությունների շարունակական խորացմանն ուղղված ջանքերը:

Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը: Գոհունակությամբ արձանագրվել է նաև տնտեսական և ենթակառուցվածքային ոլորտներում երկու երկրների փոխհարաբերությունների շարունակական զարգացումը:

Վահան Կոստանյանը Քամալ Խարազիին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին ու տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող գործընթացների մանրամասները՝ ընդգծելով, որ Հայաստանի վարած բալանսավորված արտաքին քաղաքականության շրջանակներում առանձնահատուկ կարևորվում է Հայաստանի հարաբերությունների շարունակական զարգացումը տարածաշրջանային գործընկերների, մասնավորապես՝ Իրանի հետ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում