ԱԺ-ն քննարկում է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը
1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը քննարկում է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ-ի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու է առաջադրել ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանին։
Թեկնածուի կենսագրությունը ներկայացրեց ներկայացրեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։