Գյումրեցի ջութակահարն անցել է Մոսկվայի Պետական Կոնսերվատորիայի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ

2 րոպեի ընթերցում

Գյումրեցի երիտասարդ ջութակահար Ռուբեն Մատինյանը, հաղթահարելով Մոսկվայի Չայկովսկու անվան Պետական Կոնսերվատորիայի հայտարարած երիտասարդ երաժիշտ-կատարողների III միջազգային «Ստեղծագործության տարածք» մրցույթի փուլերն, անցել  է եզրափակիչ փուլ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 17-ամյա ջութակահարը մասնակցել է մրցույթին՝ լարային գործիքներ անվանակարգում՝ դասատու Անահիտ Մկրտչյան, նվագակցող Ազատուհի Վանոյան։ Մրցույթի մասնակիցները հնարավորություն ունեին ներկայանալու ինչպես տեղում, այնպես էլ հեռավար։ 2024 թվականի նոյեմբերի 1-ին մեկնարկած մրցույթը կավարտվի 2025 թվականի փետրվարի 12-ին:

«Օգտվելով այն հանգամանքից, որ հնարավորություն կար ներկայանալու հեռավար, ձայնագրել եմ կատարումը սովորական բջջային հեռախոսով և ուղարկել։ Մրցույթը բավական թեժ էր,  փուլերը հաղթահարելն ինձ համար անակնկալ էր»,-անկեղծանում է Ռուբենը՝ տեղեկացնելով, որ մասնակցելու համար գրանցված է եղել 400 մասնակից։ 

Ռուբենը լարային բոլոր գործիքների անվանակարգում միակ հայ մասնակիցն է։

Մոսկվայում երեք մասնակցից կընտրվի լավագույն երաժիշտ-կատարողը, ով էլ կմասնակցի գալա համերգին: 

Մոսկվայի լսումների համար երիտասարդը, բացի պարտադիր ստեղծագործություններից, ներկայացնելու է Կոմիտասի ստեղծագործությունը:

«Այս ընթացքում հիմնական խնդիրը ոչ միայն ֆինանսականն է՝ բոլոր ծախսերը հոգում է մասնակիցը, այլ նաև տեխնիկական՝ գործիքի տեղափոխությունը»,-ասում է Ռուբենը:

Երիտասարդ երաժիշտը սովորում է Գյումրիի Կարա Մուրզայի անվան երաժշտական քոլեջում: Իր ողջ հաջողությունների առյուծի բաժինը համարում է իր ուսուցչուհունը՝ Անահիտ Մկրտչյանինը:

Տարիների ընթացքում երիտասարդ ջութակահարը մասնակցել է ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային շատ մրցույթների և ստացել բազմաթիվ մրցանակներ, ունեցել է անհատական համերգ հայրենի քաղաքում:

Իր ապագա ծրագրերի մասին խոսելիս Ռուբենը առանձնացնում է Նյու-Յորքի Ջուլիարդի անվան արվեստի և երաժշտության դպրոցում սովորելու ցանկությունը, որին ուսանելու հայտն արդեն ներկայացրել է:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում