Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել ՀԱՄԱՍ-ի հետ Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման մասին համաձայնագրին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել են վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից։
«Բոլոր ասպեկտները դիտարկելուց հետո՝ քաղաքական, անվտանգության և հումանիտար, Ազգային անվտանգության նախարարական կոմիտեն առաջարկել է կառավարությանը հաստատել հրադադարի ծրագիրը», - ասված է հայտարարության մեջ։
Գազայի հատվածում հակամարտող կողմերը՝ Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը, Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվել են հրադադար հաստատել, որը կմեկնարկի հունվարի 19-ից, զինադադարի առաջին փուլը կտևի 42 օր։