Լոս Անջելեսում 27 մարդու կյանք խլած անտառային հրդեհները շարունակվում են

1 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսում արդեն 10 օր մոլեգնող անտառային հրդեհները մարելու գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն դրանք դեռ շարունակվում են։ Ավելին, օդերևութաբանները և իշխանությունները բնակիչներին նախազգուշացրել են, որ հաջորդ շաբաթվա սկզբին ևս վտանգավոր ուժգին քամիներ են սպասվում, որոնք կարող են բորբոքել կրակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Հրդեհների հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել։ Ավելի քան 170 000 մարդու հրահանգել են պատրաստվել տարհանման։ Իսկ բազմաթիվ բնակիչներ, որոնք ցանկանում են վերադառնալ և տեսնել՝ ինչ վնաս է հասցրել կրակն իրենց տներին, դեռ պետք է ևս մեկ շաբաթ սպասեն, քանի որ վտանգավոր նյութերը դեռ հեռացվում են։ 

Մասնագետները CNN-ին հայտնել են, որ ամիսներ կպահանջվեն, մինչև պարզվի, թե ինչպես են սկսվել երկու խոշոր հրդեհները։

Հայերեն فارسی

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին

Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները միջազգային մրցաշարում արժանացել են բրոնզե մեդալի

Կարեն Բրուտյանը շրջայց է կատարել ՊՆ զորամասերում